Ինչպե՞ս ընտրել հիմնաբառեր

Ինչպե՞ս ընտրել հիմնաբառեր

Ինչպե՞ս ընտրել հիմնաբառերՈ՞րն է Ձեր առաջին քայլը, երբ ցանկանում եք օրինակ տեղեկություն ստանալ SEO-ի մասին։ Հավանաբար Դուք մտնում եք Google կամ որևէ այլ  որոնողական համակարգ և փնտրում «Ի՞նչ է SEO-ն» կամ նմանատիպ այլ արտահայտություն։ Ուրեմն, այս բոլոր բառերը, բառակապակցություններն ու արտահայտությունները, որոնք օգտատերերը փնտրում են որոնողական համակարգերում, կոչվում են բանալի բառեր կամ հիմնաբառեր։ Սրանք մեզ բոլորիս քաջ հայտնի keyword-ներն են։

Քոնթենթ ստեղծողները ինչ-որ թեմայով հոդված գրելիս կամ որևէ նյութ տեղադրելիս հատուկ դաշտում լրացնում են բանալի բառերի այն բոլոր հավանական տարբերակները, որոնք օգտատերերը փնտրում են որոնողական համակարգերում։ Նպատակը որոնման արդյունքներում հայտնվելը և օգտատերերի հարցին լիարժեք պատասխան տրամադրելն է։ Այսպես Դուք կարող եք մեծացնել ձեր կայքի այցելուների թիվը, նոր հաճախորդներ ձեռք բերել և բարձրացնել վաճառքի ծավալը։

Այս հոդվածում էլ մենք կքննարկենք մի քանի կարևոր հանգամանք, որոնք ոչ մի դեպքում չպետք է բաց թողնել բանալի բառեր ընտրելիս, քանի որ դա կարող է բացասապես անդրադառնալ Ձեր բիզնեսի աճի, կամ զարգացման տեմպերի վրա։ Այս անգամ կքննարկենք հետևյալ կետերը՝

1․Ի՞նչ է հիմնաբառերի ուսումնասիրությունը
2․Ո՞րն է ճիշտ ընտրված հիմնաբառերի կարևորությունը
3․ Հիմնաբառեր ընտրելու քայլ առ քայլ ուղեցույց

Դե ինչ։ Անցնենք առաջ։

1․ Ի՞նչ է հիմնաբառերի ուսումնասիրությունը

Հիմնաբառերի ուսումնասիրությունը որոնոնաղական համակարգերում իրականացվող հարցումների ուսումնասիրության և վերլուծության գործընթացն է։ Տվյալների այն արդյունքը, որ Դուք ստանում եք ուսումնասիրության ընթացոքում, Ձեզ կօգնի բովանդակության / քոնթենթի ռազմավարության, ինչպես նաև Ձեր ավելի լայն մարքեթինգային ստրատեգիայի մշակման հարցում։

2․ Ո՞րն է ճիշտ ընտրված հիմնաբառերի կարևորությունը

Հիմնաբառերի ուսումնասիրությունը պարզաբանում է, թե մարդկանց ինչ թեմաներ են հուզում և թե որքանով են Ձեր պլանավորած թեմաներն արդիական Ձեր թիրախային լսարանի շրջանակներում:

Ո՞րն է ճիշտ ընտրված հիմնաբառերի կարևորությունը

Ճիշտ ընտրված հիմնաբառերի օգնությամբ Դուք կարող ավելի առաջնային դիրք գրավել որոնողական համակարգերում և ձեռք բերել օնլայն հաճախորդներ։ Եթե ցանկանում եք տիրապետել ճիշտ հիմնաբառեր ընտրելու համար անհրաժեշտ բոլոր հմտություններին, ապա հետևեք հղմանը և ուսումնասիրեք մեր ամենապահանջված դասընթացներից մեկը։ 

3․ Հիմնաբառեր ընտրելու քայլ առ քայլ ուղեցույց

Ես պատրաստվում եմ քայլ առ քայլ ներկայացնել հիմնաբառերի ուսումնասիրության գործընթացը։ Հետևելով այս քայլերին՝ Դուք կնեղացնեք բանալի բառերի՝ Ձեր թիրախային ցանկը: Այսպիսով, Դուք կարող եք մշակել և իրականացնել ուժեղ ռազմավարություն, որը կօգնի հայտնվել Ձեզ անհրաժեշտ որոնման հարցումներում։ Իսկ այժմ, եկեք քննարկենք անհրաժեշտ քայլերը հերթականությամբ։

Քայլ #1 Հավանական հիմնաբառերի ցանկ ստեղծեք

Կարող եք ստեղծել աղյուսակ Exel կամ Google Sheets ձևաչափով, որտեղ կհավաքեք հավանական հիմնաբառերի ցանկը։ Գրի առեք այն բոլոր հիմնաբառերը, որոնցով կցանկանայիք առաջ անցնել որոնման արդյունքներում։

Աղյուսակում պետք է առանձին սյունակներ ստեղծել մի քանի կարևոր տվյալի համար՝

հիմնաբառ
հիմնաբառի ամսական որոնումների քանակը
հիմնաբառի բարդությունը

Սրանք պարտադիր տվյալներն են, սակայն Դուք կարող եք առանձնացնել նաև քլիքների քանակը, հիմնաբառի արժեքը (օգտագործվում է գովազդ միացնելու դեպքում),և այլ տվյալներ, որոնք, կարծում եք, Ձեզ պետք կգան։

Առաջին քայլի համար ձեզնից պահանջվում է միայն աղյուսակի «հիմնաբառ» սյունակում գրի առնել Ձեր մտածած բանալի բառերը։

Քայլ #2 Ստուգեք հիմնաբառերի մասին ինֆորմացիան

Որպեսզի հասկանաք՝ արդյոք արդյունավետ կլինի օգտագործել այս կամ այն հիմնաբառը, Դուք պետք է ուսումնասիրեք հիմնաբառի մասին հասանելի տվյալները։ Ինչպես արդեն ասացի, առաջին հերթին պետք է հասկանալ հիմնաբառի ամսական որոնումների քանակը (այսինքն՝ քանի անգամ է այդ բառը / արտահայտությունը հայտնվում որոնողական համակարգերում հարցման ժամանակ) և հիմնաբառի բարդությունը (ցույց է տալիս, թե որքանով է հեշտ կամ դժվար բարձրացնել էջի դիրքը որոնողական համակարգերում տվյալ հիմնաբառի հարցման դեպքում):

Ստուգեք հիմնաբառերի մասին ինֆորմացիան

Այս ամբողջ ինֆորմացիան կարելի է ստանալ տարբեր գործիքների միջոցով, որոնք ապահովում են տվյալները ըստ Ձեր թիրախավորած երկրի, քաղաքի, կամ որևէ այլ աշխարհագրական դիրքի։ Օգտակար գործիքներից են Ahrefs-ը, Ubersuggest-ը, Keyword Planner-ը և մի շարք այլ գործիքներ, որոնք ավելի մանրամասն ներկայացված են մեր վիդեոդասում։

Քայլ #3 Թարմացրեք հիմնաբառերի ցանկը 

Երբ օգտվեք տարբեր գործիքներից և ուսումնասիրեք հիմնաբառերի համար հասանելի տվյալները, կբացահայտեք, որ որոշ հիմնաբառեր ամսական որոնման շատ ցածր ցուցանիշ ունեն, կամ կան բառեր, որոնց բարդության ցուցանիշն այնքան բարձր է, որ հնարավոր չի լինի առաջ անցնել մրցակցության մեջ և առաջնային դիրք զբաղեցնել։

Այստեղ ցանկից պետք է հեռացնեք այն բոլոր բանալի բառերը, որոնք արդյունավետ չեն լինի կայքի կամ վեբ էջի դիրքի առաջխաղացման գործում։ Պետք չէ կենտրոնանալ և ավելորդ ժամանակ ծախսել ինչ-որ գործողության վրա, որը սպասելի արդյունք չի ապահովելու։

Քայլ #4 Ցանկում նոր հիմնաբառեր ավելացրեք

Հիմնաբառերի ուսումնասիրության գրեթե բոլոր գործիքները ապահովում են նաև Ձեր առաջարկած հիմնաբառին համապատասխան այլ տարբերակներ, որոնք արդյունքներ են գրանցում որոնողական համակարգերում։

Ուսումնասիրեք նաև այդ տարբերակները և Ձեր ցանկում ավելացրեք այլ հավանական հիմնաբառեր։

Քայլ #5 Ուսումնասիրեք մրցակիցների օգտագործած բանալի բառերը

Երբևէ մտածե՞լ եք, որ կարող եք առաջնայն դիրք ունենալ որոնողական համակարգերում՝ օգտագործելով այն բանալի բառերը, որոնք արդյունք են ապահովել Ձեր մրցակիցների համար։ Տիրապետելով այս հնարքին՝ Դուք կարող եք բարձրացնել Ձեր կայքի վարկանիշը և դիրքը որոնման արդյունքներում։

Թե ինչ պետք է հաշվի առնեք և ինչի վրա կենտրոնանաք, կամ ինչ գործիքների վրա հույս դնեք մրցակիցների օգտագործած հիմնաբառերը գտնելու և դրանք ուսումնասիրելու հարցում, էլի ներառված են բանալի բառերի մասին մեր վիդեոդասում։

Քայլ #6 Կրճատել ցանկը

Երբ արդեն հավաքել եք հավանական հիմնաբառերի մեծ ցանկ և ունեք նրանց մասին անհրաժեշտ բոլոր տվյալները, Ձեզնից պահանջվում է միայն համեմատել արդյունքները և հեռացնել այն բոլոր բանալի բառեը, որոնք զգալի արդյունք չեն ապահովի դրանց վրա ժամանակ ծախսելու համար։

Վերջաբան

Դուք արդեն ծանոթացաք, թե որոնք են այն կարևոր քայլերը, որոնց պետք է հետևել բանալի բառերի ուսումնասիրության ընթացքում։

Ցանկանում եք չէ՞ առավել մանրամասն տիրապետել բոլոր հնարքներին և խորամանկություններին, որոնք կօգնեն տարբերակել ճիշտ հիմնաբառերը, դե, որոնց օգնությամբ էլ Դուք առաջ կանցնեք մրցակցության մեջ։

առաջ անցեք մրցակցության մեջ 

Ուրեմն բաց չթողնեք մեր՝ «Բանալի բառեր․ նրանց ճիշտ ընտրությունն ու կիրառումը» վիդեոդասը։

Ինձ թվում է՝ Դուք չեք ցանկանում հավանական հաճախորդներին ցույց տալ մրցակիցների կայք տանող ճանապարհը։

Շուշանիկ Շահբազյան

Հեղ.՝ Շուշանիկ Շահբազյան

Հրապարակվել է ՝ 30 Նոյ -0001