Դասընթացի մասին
Հիմնաբառերը կամ բանալի բառերն այն բառերը, բառակապակցություններն ու նախադասություններն են, որոնք մենք փնտրում ենք որոնողական համակարգերում՝ պատասխան ստանալու ակնկալիքով։ Դրանք կազմում են SEO օպտիմալացման հիմքը։ Ուստի մեր առջև դրված է մի քանի կարևոր առաջադրանք՝
- Ուսումնասիրել մրցակիցներին
- Փնտրել և գտնել հիմնաբառեր
- Ստուգել դրանց արժեքն ու դժվարությունը
- Կատարել վերջնական ընտրություն
- Ճիշտ կիրառել կոնտենտում
Այս դասընթացի շրջանակներում մենք ուսումնասիրելու ենք բոլոր կետերն ամենայն մանրամասնությամբ, որպեսզի Դուք կարողանաք առանց դժվարությունների կիրառել այդ կանոնները և ընտրել այնպիսի բանալի բառեր Ձեր նիշայում, որպեսզի միշտ հայտնվեք Գուգլի առաջին էջում։