Ծրագրավորման անվճար օնլայն դասընթաց

Սիրելի արցախցիներ,
AIST Գլոբալը հատուկ Ձեզ համար սկսում է ծրագրավորման ԱՆՎՃԱՐ 6-ամսյա խորացված օնլայն դասընթաց։
Այս մասնագիտությունը Ձեր առջև կբացի նոր դռներ, նոր հնարավորություններ։ Քանի որ տեղերը սահմանափակ են, պետք է անցնել թեստ, որը կստուգի Ձեր տրամաբանական գիտելիքները։
Դասընթացի ծրագիրը՝
Ինչպես դիմել
Ձեր քայլերի հերթականությունը
1. Գրանցվեք՝ սեղմելով կոճակին։
Լրացրեք ճիշտ տվյալները։ Անպայման ներբեռնեք Ձեր անձնագրի առաջին և երկրորդ էջերը որպես ապացույց, որ Դուք Արցախի բնակիչ եք։
2. Նոյեմբերի 23-ին ստուգեք Ձեր էլ հասցեն։
Այնտեղ կլինի թեստի հղումը, որը բարեհաջող անցնելուց հետո միայն Դուք կկարողանաք մասնակցել դասընթացին։
3. Նոյեմբերի 27-ին կրկին ստուգեք Ձեր էլ հասցեն։
Միայն մասնակցության փուլ անցնելու դեպքում Դուք կստանաք հաստատող նամակ։
Դասընթացի թրեյներ և հրավիրվող խոսնակներ
Մանրամասները՝
Մեկնարկը՝ Դեկտեմբերի 1
Օրերը՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ
Ժամերը՝ 11։00-13։00
Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 22
Թեստի անցկացման օրը՝ նոյեմբերի 23
Տարիքը՝ 16+
Դե ինչ։ Նոր մասնագիտություն, նոր կյանք 💛
Մաղթում ենք հաջողություն