React JS խորացված դասընթաց

Եթե տարիներ առաջ HTML և Javascript իմանալով կարելի էր լինել պահանջված մասնագետ, այսօր դա արդեն ակտուալ չէ։ Ժամանակները փոխվել են, դրանց հետ զուգահեռ նաև աշխատաշուկայի պահանջները։ Վերջիններիս համապատասխանելու համար պետք տիրապետել Javascript-ի Angular, Vue.js կամ React JS գրադարաններին։

AIST Գլոբալը կազմակերպում է React JS դասընթաց, քանի որ վերջինս ավելի առաջատար դիրքերում է։ Դասընթացն ուղեկցվելու է իրական պրոդուկտների ստեղծմամբ, ինչի շնորհիվ ստացած գիտելիքները կամրապնդվեն պրակտիկայում։

Դասընթացի մանրամասները

Տևողությունը՝ 2 ամիս
Մեկնարկ՝ փետրվարի 20
Շաբաթական 4 օր, 3 ժամ (1 օրը միայն հարց-պատասխան, պրակտիկ վարժություններ)
Արժեքը՝ 47․900 դր․(ամսական)

Ո՞ւմ համար է դասընթացը

Նրանց, ովքեր ունեն HTML / CSS / JavaScript բազային գիտելիքներ և ցանկանում են ձեռք բերել ավելի խորքային գիտելիքներ ու դառնալ ավելի պահանջված ու բարձր վարձատրվող մասնագետ։

Ի՞նչ կտա քեզ դասընթացը

React JS խորացված դասընթացից հետո դու լիովին պատրաստ կլինես անցնել աշխատանքի ու հստակ կատարել քո առաջ դրված պահանջները։

Դասընթացի ծրագիրը 

1.    Ինչ է React-ը

2. Վերջին սերնդի Javascript-ի կրկնություն   

3.    Սովորում ենք React-ի հիմունքները` կառուցելով փոքր Web հավելված

4.    Կատարելագործում ենք React-ը՝ կառուցելով  մեր ամբողջական մեծ պրոյեկտը

Բոնուս

Ստեղծիր կոդերի քո աշխարհը

Հ․Գ Խմբին միանալու համար անհրաժեշտ է հանձնել HTML / CSS / JavaScript բազային գիտելիքների թեստ