For every student

Ձեռք բեր պահանջված մասնագիտություն AIST-ի վիդեոդասերով

Սկսել

Առաջարկվող դասընթացներ

ԱԻՍՏ Գլոբալն այսօր ՀՀ-ի առաջատար ՏՏ ընկերություններից է, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները։ Նրանք որոշել են վիդեոդասերի տեսքով իրենց գիտելիքներով ու փորձով կիսվել Ձեզ հետ։ Գտեք Ձեր մասնագիտությունը և վայելեք սովորելու ընթացքը։

Տեսնել բոլոր դասընթացները

Հոդվածներ

Այստեղ մենք որոշել ենք Ձեզ հետ կիսվել հետաքրքիր հոդվածներով ու նորություններով։ Եթե ցանկանում եք զինվել պետքական գիտելիքներով, ուրեմն հետևեք մեր թարմացումներին։

Կարդալ ավելին
Կարդալ ավելին

Ստեղծե՛ք քոնթենթ, որը հավանության կարժանանա որոնողական համակարգերում

Քոնթենթ մարքեթինգը հրաշալի տարբերակ է, որպեսզի մարդիկ խոսեն Ձեր, Ձեր ընկերության և ծառայությունների մասին:

Կարդալ ավելին

Ինչպե՞ս ընտրել հիմնաբառեր

Այս հոդվածում միասին կքննարկենք մի քանի կարևոր հանգամանք, որոնք ոչ մի դեպքում չպետք է բաց թողնել բանալի բառեր ընտրելիս։

Կարդալ ավելին

Ի՞նչ է SEO-ն․ Google-ի ալգորիթմները

Այս հոդվածում կստանաք SEO օպտիմալացման վերաբերյալ Ձեզ անհանգստացնող հարցերի պատասխանները և լիովին կպատկերացնեք, թե ինչպես են աշխատում Google-ի ալգորիթմները:

Կարդալ ավելին

Լավագույն SEO գործիքները, որոնց մասին պետք է իմանալ

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կպատահի մի կայքի հետ, որը երբեք չի օպտիմալացվել որոնողական համակարգերի համար։ Գուշակեցի՞ք․ այն «կմահանա»։

Հաճախ տրվող հարցեր

Բավականին երկար։ SEO-ն ժամանակատար է ու պետք է համբերատար լինել։ Իհարկե, եթե Դուք առաջարկում եք մի բան, որ ընդհանրապես ոչ մի կայքում չկա, ոչ մեկ չի գրել դրա մասին, արդյունքը սպասեցնել չի տա։ Բայց իրականում նման բանի շանսերը գրեթե 0 են։ Արդյունք տեսնելու համար անհրաժեշտ է մինիմում երեք ամիս։

Իհարկե, կարևոր են։ Հիմնաբառերի կամ բանալի բառերի ճիշտ ընտրությունն ու օգտագործումը ամենագլխավոր ֆակտորն է հաջողության հասնելու։ SEO-ից հեռու մարդիկ  կարող են ընտրել այնպիսի հիմնաբառեր, որոնք ոչ մեկ չի էլ փնտրում։ Կամ հնարավոր է վերցնել շատ ակտուալ բանալի բառ, որի “դժվարությունը” շատ բարձր է, և կորցնել բոլոր շանսերը թոփում հայտնվելու՝ կուլ գնալով ուժեղ մրցակիցներին։ Ուստի այս հարցին շատ լուրջ է պետք մոտենալ։

Եթե լինենք լակոնիկ, ապա SEO-ն գործողությունների շարք է, որը բերում է կայքի դիրքերի բարձրացմանը որոնողական համակարգերում, նպաստում կայքի այցելությունների թվի և, իհարկե, վաճառքի աճին։ Բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն հենց վերջին կետին։

Եթե կայքը SEO օպտիմալացված չէ, ապա հաճախորդները գնում են մրցակիցների մոտ։ Նրանց, ովքեր հոգ են տարել SEO-ի մասին, ու երբ հաճախորդները Գուգլում փնտրում են այն, ինչ առաջարկում եք Դուք ու Ձեր մրցակիցները, հայտնվում է հենց վերջիններիս կայքը, որի վրա էլ սեղմում են գնորդները։ Ստացվում է, որ Դուք կորցնում եք պոտենցիալ հաճախորդներին։

On-page SEO-ի դեպքում, եթե պարզ ասենք, ամեն ինչ արվում է կայքի վրա։ Այսինքն, գրվում է կոնտենտ, արվում է ճկվող դիզայն, վերացվում են սխալները, դրվում են ներքին հղումներ և այլն, իսկ off-site-ի դեպքում գործողությունները տեղափոխվում են կայքից դուրս։ Օրինակ, մրցակիցների ուսումնասիրություն, հետադարձ հղումներ և այլն։