Դասընթացի մասին
SEO-ն դարի լավագույն մասնագիտություններից է, և Դուք կարող եք դառնալ վերջինիս կրողներից մեկը։ Ինչու՞ է այն կարևոր։ Որովհետև, եթե կա բիզնես, այդ բիզնեսը ներկայացնող կայք, ուրեմն այն պետք է լինի օպտիմալացված։ Պատճառը պարզ է։ Հակառակ դեպքում մարդիկ Google-ում և այլ որոնողական համակարգերում չեն հանդիպի այդ կայքին և կգնան մրցակիցների մոտ։
Եթե որոշել եք դառնալ SEO մասնագետ, մի կասկածեք ոչ մի վայրկյան, որ այս դասընթացը կբավարարի Ձեր բոլոր պահաջները։
SEO օնլայն կուրսում խոսվել է հնարավոր ամեն բանի մասին։ Ուսուցումն ավելի պարզ ու հասկանալի դարձնելու համար՝ այն բաժանվել է մի քանի մասի։ Վիդեոդասերը փոքր հատվածներով են՝ ըստ թեմաների, ինչի շնորհիվ Դուք կկարողանաք ավելի լավ պատկերացնել յուրաքանչյուր թեմա։
SEO վիդեոդասերը բաժանված են ըստ հետևյալ թեմաների՝
- Ծանոթություն
- SERPs և որոնման նպատակները
- Սքանավորում և ինդեքսավորում
- Ալգորիթմներ և SEO թրենդներ
- Բանալի բառեր
- Կոնտենտ
- Հղումներ
- SEO գործիքներ
- Local SEO
- Schema Markup
Եթե ինչ-որ բան լավ չեք հասկացել, ոչ մի խնդիր չկա, չէ՞ որ գնելուց հետո այս դասընթացը Ձեր սեփականությունն է, և Դուք կարող եք այն վերանայել։ Բացի այդ, եթե կունենաք հարցեր, վստահ եղեք, դրանք անպատասխան չեն մնա։