Դասընթացի մասին
Հղումները լինում են ներքին և արտաքին, և նրանք երկուսն էլ կարևոր դեր են խաղում կայքի օպտիմալացման հարցում։ Ուստի այս դասընթացի ընթացքում հասկանալու ենք՝ ինչպես ճիշտ աշխատել վերջիններիս հետ։
Ներքին հղումները Ձեր կայքի քարտեզն են։ Նրանք կապում են կայքի էջերն իրար և օգնում են օգտատերերին հեշտ կողմնորոշվել։ Դա նշանակում է, որ զգույշ և մտածված է պետք աշխատել ներքին հղումների հետ։
Արտաքին հղումները մենք ստանում ենք այլ կայքերից կամ վերջիններս ստանում են մեզնից։ Վերջիններիս շնորհիվ, իհարկե, եթե դրանք որակյալ են ու "ազդեցիկ" կայքերից, ձևավորվում է կայքի դոմեն ռեյտինգը։ Որքան այն բարձր, այնքան բարձր դիրքեր կգրավի կայքը որոնման արդյունքում։
Դասընթացի թեմաներն են՝
- Ներքին հղումներ
- Արտաքին հղումներ
- Հետադարձ հղումներ ստանալու միջոցները
- Վերահասցեավորում (redirect)
- Anchor տեքստ
Սովորենք ճիշտ օգտագործել հղումները։