Գովազդ Google Ads-ի միջոցով

Տևողություն 49 ր․ 43 վ․

Արժեքը ՝

3900 AMD Գնել հիմա
Գովազդ Google Ads-ի միջոցով

Դասընթացի մասին

Google Ads-ը հարթակ է, որի միջոցով Դուք կարող եք գովազդ տեղադրել Google որոնողական համակարգում և Google-ի գործընկեր այլ հարթակներում։ Google Adwards համակարգով տեղադրված գովազդի միջոցով մենք բարձրացնում ենք կայքի դիրքը որոնման արդյունքներում։

Ստացվում է, որ եթե նույնիսկ Ձեր կայքն օրգանիկ որոնման դեպքում չի հայտնվում Google-ի առաջնային արդյունքներում, ապա գովազդի միջոցով Դուք կարող եք բարձրացնել էջի դիրքը։

Google Adwards համակարգի միջոցով տեղադրված գովազդներն արդյունավետ են այնքանով, որ Դուք ավելորդ գումար չեք ծախսում, եթե օգտատերերը չեն սեղմում գովազդի վրա և չեն հայտնվում Ձեր էջում։ 

Այս դասընթացի ընթացքում էլ Դուք կսովորեք, թե իչպես ստեղծել գովազդ Google Ads-ի միջոցով, ինչպես նաև կտիրապետեք համակարգում հաջողութան հասնելու հմտություններին։ Դասընթացը ներառում է՝

  • Ընդհանուր ծանոթություն Google Adwords հարթակին
  • Google Ads-ի պրոֆիլի ստեղծում
  • Ծանոթություն PPC գովազդի հետ
  • Բանալի բառերի ընտրություն
  • Ծանոթություն Display գովազդի հետ
  • Գովազդային լուսանկարների (բաններների) ընտրություն
  • Գովազդային արշավների վարում

Մաղթում եմ հաջողություն և հաճելի ուսուցում։

 

Դասընթացի բովանդակություն

videoԾանոթություն39 վ․ Սկսել
videoԻ՞նչ է Google Ads-ը1 ր․ 33 վ․ Սկսել
videoԻնչպե՞ս ստեղծել Google Ads-ի պրոֆիլ2 ր․ 55 վ․ Սկսել
videoԻ՞նչ է PPC գովազդը7 ր․ 48 վ․ Սկսել
videoԾանոթություն38 վ․ Սկսել
videoԳովազդային կարգավորումներ1 ր․ 58 վ․ Սկսել
videoՍտեղծել գովազդային խումբ6 ր․ 27 վ․ Սկսել
videoԸնտրել հիմնաբառեր PPC գովազդի համար7 ր․ 32 վ․ Սկսել
videoՍտեղծել գովազդ Սկսել
videoԻ՞նչ է Display գովազդը3 ր․ 54 վ․ Սկսել
videoDisplay գովազդի լուսանկարներ4 ր․ 46 վ․ Սկսել
videoԳովազդային կարգավորումներ1 ր․ 19 վ․ Սկսել
videoԳովազդի ստեղծում8 ր․ 15 վ․ Սկսել
videoԴասընթացի ամփոփում1 ր․ 59 վ․ Սկսել

Ստուգեք գիտելիքներն՝ անցնելով ավարտական թեստը

Թեմա ՝

Գովազդ Google Ads-ի միջոցով

Անցնել թեստը
Վերա Միրզոյան

Վերա Միրզոյան

SEO մասնագետ

Դասավանդողի մասին

Ես Վերա Միրզոյանն եմ՝ SEO մասնագետ և Content writer։ Ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել թվային մարքեթինգում ձեռք բերած իմ փորձով, հմտություններով, ինչպես նաև ոլորտում հաջողության հասնելու վերաբերյալ խորհուրդներով։ Ձեզ եմ ներկայացնելու թվային գովազդի ամենակարևոր ուղղություններից մեկը՝ գովազդ Google Adwords համակարգի միջոցով։

Այստեղ պետք է գիտակցել այն, որ թիրախային լսարանին հասնելու հարցում անհնարին ոչինչ չկա․ Ձեզնից պահանջվում է միայն համապատասխան միջոցների և հնարքների կիրառում, որոնց էլ կսովորեք տիրապետել դասընթացի ընթացքում։