
Կոնտենտ․ ինչպե՞ս գրել օպտիմալացված նյութեր
Սովորիր թագավորական կոնտենտի կանոնները
3900 դր․
Գնել դասընթացըԴասընթացի մասին
Ասում են՝ "Content is the king"։ Կարծում եմ՝ հասկացաք՝ ինչի մասին է խոսքը։
Չունենալ լավ կոնտենտ և մտածել որոնողական համակարգերում առաջին դիրքերում հայտնվելու մասին, հեքիաթի ժանրից է։ Ինչու՞։ Վերջիններս սիրում են կիրթ գրված ու հետաքրքիր կոնտենտ, նյութեր, որոնք պատասխանում են մարդկանց հարցումներին։
Եվ եթե Դուք անտեսում եք այն, ինչ սիրում են Google-ն ու մյուսները, ապա հաջողությունը Ձեզ հաստատ չի ժպտա։
Այս դասընթացը նվիրված է հենց ճիշտ գրված կոնտենտին, որն ընդունակ է հայտնվել թոփ 10-ում։
Վստահ եղեք, հետևելով բոլոր կանոններին ու խորհուրդներին, արդյունքը Ձեզ երկար սպասեցնել չի տա։
Դասընթացի բովանդակությունը
Դասավանդողի մասին

Շուշանիկ Շահբազյան
SEO թրեյներ
Ողջույն։ Ես Շուշանն եմ, ու հենց ես եմ Ձեզ ծանոթացնելու իմ սիրելի մասնագիտության՝ SEO-ի հետ։ Չնայած ծանոթացնելը շատ մեղմ է ասված։ Ճիշտ կլինի ասել՝ փոխանցելու եմ հիմնավոր ու խորը գիտելիքներ, որոնք Ձեզ կօգնեն դառնալ մասնագետ։
Ես 28 տարեկան եմ, ունեմ ավելի քան 5 տարվա փորձ SEO-ի բնագավառում։ Այս կուրսի միջոցով ցանկանում եմ կիսել իմ գիտելիքներն այն ակնկալիքով, որ Հայաստանում այս ոչ այնքան ակտուալ մասնագիտությունը կդառնա ավելի տարածված, սիրված և շուկան կհամալրվի լավ մասնագետներով։
Միշտ հիշեք՝ ես ոչ միայն Ձեր թրեյներն եմ, այլև ընկերը։ Կունենաք հարցեր, գրեք :)