Ստեղծե՛ք քոնթենթ, որը հավանության կարժանանա որոնողական համակարգերում

Ստեղծե՛ք քոնթենթ, որը հավանության կարժանանա որոնողական համակարգերում

Քոնթենթ մարքեթինգը հրաշալի տարբերակ է, որպեսզի մարդիկ խոսեն Ձեր, Ձեր ընկերության և ծառայությունների մասին: Այն մեծ հնարավորություններ է ստեղծում նաև հաճախորդներին ներգրավելու և միասնություն ստեղծելու համար: Եվ իհարկե, Դուք միշտ կարող եք հաջողության հասնել SEO առաջխաղացման միջոցով։

Հրաշալի քոնթենթ / բովանդակության ստեղծելը Ձեր ընտրությունն է: Դուք եք ընտրում՝ արդյոք Ձեզ անհրաժեշտ է ժամանակ ծախսել և ջանք թափել, գերազանց բովանդակություն ստեղծելու և բրենդի զարգացում ապահովելու համար: Դուք կարող եք ընտրել նաև հեշտ ճանապարհ և գրել վատ բովանդակություն, որն արդյունք չի ապահովի, այլ ժամանակը, էներգիան և ռեսուրսները վատնելու պատճառ կդառնա։

SEO առաջխաղացման և էջերի դիրքի բարելավման համար Դուք պետք է ստեղծեք գերազանց քոնթենթ, որը կարժանանա որոնողական համակարգերի հավանությանը և կօժանդակի Ձեր կայքի վարկանիշի բարձրացմանը։ SEO-ի և Google-ի ալգորիթմների մասին կարող եք կարդալ այստեղ։ Իսկ այս դասընթացը կօգնի տիրապետել SEO ոլորտի հմտություններին։

Այս անգամ մենք կանդրադառնանք արժեքավոր քոնթենթին, քանի որ եթե մտադիր եք ժամանակ և էներգիա ծախսել, ապա միայն արդյունքի համար։ Իսկ սպասելի արդյունքի կարելի է հասնել միայն վստահելի և արժեքավոր բովանդակության շնորհիվ։ Ուրեմն, կքննարկենք այն բոլոր կետերը, որոնց պետք է հետևել որակյալ քոնթենթ ստեղծելու և որոնողական համակարգերում առաջնային դիրքեր զբաղեցնելու համար։ Դե ինչ, անցնենք առաջ և ծանոթանանք պահանջվող քայլերին։

1․ Ստեղծե՛ք օրիգինալ / չկրկնվող քոնթենթ

Չկրկնվող բովանդակությունը մեծ հավանականությամբ երկար ճանապարհ ունի Google-ի հետ անցնելու։ Ինչ վերաբերում է այլ էջերից պատճենված քոնթենթին, ապա այն մեծ առիթ է որոնողական համակարգերի կողմից տուգանվելու համար։ Իսկ սա հաստատ Ձեր ակնկալիքներին չի համապատասխանի։ Google-ի ալգորիթմների թարմացումից հետո Ձեր էջերը կարող են նույնիսկ անհետանալ որոնման արդյունքներից։

Ստեղծե՛ք օրիգինալ / չկրկնվող քոնթենթ

Իսկ օրիգինալ ասելով հասկանում ենք ոչ միայն չկրկնվող բովանդակությունը, այլ նաև նյութի օրիգինալությունը։ Ձեր ներկայացրած գաղափարները պետք է ազդեցիկ լինեն։ Նույն հասկացությունների կամ թեմաների մասին կրկին ու կրկին խոսելն արդիական չէ։ Եթե Ձեր բովանդակությունը, այսպես ասած, «ջուր է ծեծում», ոչ ոք հղում չի տա նրան, իսկ դա սովորաբար անիմաստ է դարձնում բովանդակություն գրելու վրա Ձեր անցկացրած ժամանակը:

2․ Ստեղծե՛ք ազդեցիկ վերնագրեր

Լավ վերնագիրը հետաքրքրություն է առաջացնում։ Ասում են՝ մարդկանց 80%-ը կարդում են վերնագրերը, բայց նրանց միայն 20%-ն է կարդում նյութը։ Ահա, թե ինչու է վերնագիրը կարևոր։ Եթե Դուք շարժեցիք ընթերցողի հետաքրքրությունը, ապա վստահ եղեք՝ նա կկարդա ամբողջ նյութը։

Սովորաբար մարդկանց վրա ազդում են՝

✔ թվերը

Օրինակ՝ «6 գաղտնիք SEO-ի մասին» վերնագիրն ազդեցիկ է այնքանով, որ այն ներկայացնում է կոնկրետ քանակ և ընթերցողի համար հետաքրքիր դարձնում, թե կոնկրետ որոնք են այդ գաղտնիքները։ Խորհուրդ է տրվում չօգտագործել կլոր թվեր, օրինակ 5 կամ 10։ Նման թվերը վստահություն չեն առաջացնում և կարծիք են ստեղծում, որ ինչ-որ կետեր ուղղակի վերցված են ցանկը լրացնելու համար։

✔ «ինչպես անել» վերնագրերը

Խոսքը անգլերենից մեզ քաջ հայտնի «how to» վերնագրերի մասին է։ Օրինակի համար վերցնենք «Ինչպես ստեղծել գրագետ քոնթենթ» վերնագիրը։ Այսպիսի վերնագրերը սովորեցնում են ինչ-որ բան անել և ուղղորդում են ճիշտ ճանապարհով։

Ստեղծե՛ք օրիգինալ / չկրկնվող քոնթենթ

✔ հակասությունները

Վերնագրերում կարելի է ներկայացնել նաև որևէ թեմայի վերաբերյալ հակասություններ։Օրինակի համար կարող ենք վերցնել «Օնլա՞յն, թե՞ ավանդական ուսուցում․ ո՞րն է առավել նախընտրելի»։ Այս վերնագրից կարելի է ենթադրել, որ հոդվածում մենք կգտնենք հարցի պատասխանը։

3․ Ստեղծե՛ք գործողության դրդող քոնթենթ

Լավագույն բովանդակությունն ընթերցողին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տեղեկատվության կիրառման վերաբերյալ։ Ուշադիր եղեք, որ ընթերցողին չպարտադրեք որևէ գործողություն իրականացնելու հարցում։ Պարզապես նշեք, թե ինչ է խորհուրդ տրվում անել, իսկ վերջնական որոշում կայացնելը թող կախված լինի հենց նրանց ցանկությունից։

Նման մոտեցմամբ Դուք վստահություն եք հայտնում դեպի ընթերցողը և այս կերպ ցույց եք տալիս, որ հարգում եք ընթերցողի կարծիքը և որ նրանք լավագույնս գիտեն՝ ինչպես պետք է օգտագործել նյութը։

4․ Օպտիմալացրե՛ք քոնթենթը

Բովանդակությունը, որն օպտիմալացված չէ որոնողական համակարգերի համար, չի հայտնվի օգտատերերի որոնումների արդյունքում։ Ուրեմն, սա որակյալ քոնթենթ ստեղծելու ամենակարևոր կետերից է։

Պարտադիր պայման է ապահովել ամբողջ մետա թեգերը և հետևել դրանց ճիշտ ներկայացման կանոններին։ Կանոնների, ինչպես նաև դրանց ճիշտ հետևելու հնտությունների մասին առավել մանրամասն կարող եք սովորել մեր դասընթացներից մեկում՝ օպտիմալացված քոնթենթի վերաբերյալ։

5․ Հարցերի՛ պատասխանեք

Միշտ հիշե՛ք, որ սովորական օգտատերերի համար Google-ը մի հարթակ է, որը պատասխանում է նրանց հարցերին։ Այսինքն, մարդիկ ակնկալում են, որ Google-ի էջերում ցուցադրված Ձեր քոնթենթը պետք է պատասխանի նրանց որևէ հարցի։

Հարցերի՛ պատասխանեք

Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ մարդիք ոչ միայն ցանկանում են պատասխան ստանալ, այլ նաև արագ պատասխան ստանալ։ Նրանց դուր չի գալիս երկար ու «ավելորդ» ինֆորմացիա կարդալը, եթե հնարավոր է միանգամից ստանալ հարցի պատասխանը։ Այնպես որ, խուսափե՛ք երկար-բարակ տեքստեր գրելուց և կենտրոնացեք ամենաարժեքավոր ու պահանջված ինֆորմացիայի վրա։ 

6․ Հավաստի և ճշգրիտ ինֆորմացիա՛ տրամադրեք

Այսօր համացանցում տոննաներով նյութեր են հասանելի։ Այնուամենայնիվ, մարդիկ միշտ էլ հավաստի տեղեկության պակաս են զգում։ Վստահ եմ՝ Դուք չեք ցանկանում լրացնել նման անպետք քոնթենթի ծավալը։

Ուրեմն պետք է երկար ուսումնասիրություններ կատարեք և Ձեր լսարանին ներկայացնեք հավաստի ու ճշգրիտ ինֆորմացիա։ Համոզվեք նաև, որ անուշադրության հետևանքով քերականական կամ ուղղագրական սխալներ ու բացթողումներ թույլ չեք տվել։ Որակյալ քոնթենթ ստեղծելու դեպքում, վստահ եղեք, մարդիկ պարզապես չեն ցանկանա բաց թողնել Ձեր ներկայացրած նյութերը, քանի որ դրանք վստահելի են և հավաստի։ 

7․ Ստեղծե՛ք ներգրավող և մտածելու առիթ տվող քոնթենթ

Նյութին ներգրավված լսարանը կառչում է Ձեր յուրաքանչյուր բառին և փորձում ճիշտ ընկալել յուրաքանչյուր միտք: Իսկ թե որքանով եք Դուք ներգրավել լսարանին, կախված է Ձեզնից։ Եկեք քննարկենք մի քանի խորհուրդ, որոնք Ձեզ կօգնեն գրավիչ բովանդակություն ներկայացնել՝

✔ Անպատասխան մնացած հարցեր թողեք․ սա ամենևին չի նշանակում, որ Դուք թերի նյութ եք հրապարակում։

Անպատասխան մնացած հարցեր թողեք

Դուք պարզապես ընթերցողի մոտ առաջ եք քաշում հարցեր, որոնք նրանց ստիպում են մտածել, թե ինչպես կարող են կիրառել Ձեր տրամադրած գիտելիքը:

✔ Խոստումնալից նախաբա՛ն ներկայացրեք․ երբևէ մտածե՞լ եք, թե որքան արագ են մարդիկ դատողություններ անում բլոգային հոդվածների մասին: Մարդկանց մեծ մասը, հենց առաջին մի քանի նախադասությունները կարդալով, կարծիք է կազմում՝ արդյո՞ք արժե կարդալ այդ նյութը։ Ընթերցողին ներկայացրեք, թե ինչ կստանան Ձեր հոդվածից, և ինչ կետեր են քննարկվելու։ Հետաքրքիր նախաբանը լսարանի մոտ կարդալ շարունակելու ցանկություն է առաջացնում։

✔ Ինչ-որ բա՛ն պատմեք․ նախաբանում կարող եք որևէ կատակ կամ պատմություն մեջբերել։ Մարդիկ սիրում են հետաքրքիր պատմություններ, հատկապես այնպիսիները, որոնք ինչ-որ գործողություն կամ երևույթ են հստակեցնում։ Հնարավորության դեպքում պատմություններ ավելացրեք Ձեր բլոգում։ Սակայն հիշե՛ք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Եվ մի վերջին փաստ այս հարցի վերաբերյալ։ Եթե Ձեր հրապարակած բովանդակությունը մեկնաբանությունների ալիք է առաջացնում, որոնողական համակարգերը պարտադիր նկատում են, որ ձեր գրառումը կարեևոր է և պարբերաբար թարմացվում է: Սա հիանալի խթան է, որպեսզի որոնողական համակարգերի բոտերը ավելի հաճախ վերադառնան Ձեր կայք:

8․ Պատկերավո՛ր դարձրեք բովանդակությունը

Մարդկանց համար սովորելու գործընթացն իրացվում է տարբեր կերպ․ ոմանց մոտ ինֆորմացիան ավելի հեշտ է տպավորվում տեսողականի միջոցով, մինչդեռ մյուսները նախընտրում են լսել։ Ամեն դեպքում, ապացուցված փաստ է, որ տեսողական քոնթենթը՝ այսպես ասած վիզուալները, նոր տեղեկության մտապահման լավագույն տարբերակներից է։

Այսօր մարդիկ նախընտրում են նայել որևէ նկար կամ տեսագրություն և դրանից նոր մի բան սովորել, քան էջերով ինչ-որ տեքստային նյութ կարդալ։ Մյուս կողմից վիզուալներն  ինֆորմացիայի առավել հետաքրքիր մատուցման տարբերակ են։ Ինչի մասին էլ որոշել եք գրել, նկարներ ավելացրեք և աչքին ավելի հաճելի՛ դարձրեք Ձեր նյութը։ Իհարկե, չմոռանաք նկարների և տեսագրությունների օպտիմալացման մասին։

Պատկերավո՛ր դարձրեք բովանդակությունը

Այդ մասին նույնպես ներկայացված է քոնթենթի վերաբերյալ՝ վերը նշված մեր դասընթացում։ Հաշվի՛ առեք, որ չօպտիմալացված վիզուալների օգտագործումը բացասապես կանդրադառնա Ձեր էջի վարկանիշի վրա։

Վերջին ավելացումներ

Միշտ հիշե՛ք, որ որակյալ քոնթենթ հնարավոր չէ ստեղծել՝ գործընթացին մատների արանքով նայելով։ Սա պատասխանատու աշխատանք է, ինչի համար երկար ուսումնասիրություն և ժամանակ է պահանջվում։ Սակայն, եթե Ձեզ հաջողվեց ստեղծել պահանջված և օպտիմալացված քոնթենթ, ապա Դուք կարժանանաք որոնողական համակարգերի հավանությանը, և մարդիկ պարզապես հաճույք կստանան Ձեր հոդնածները կարդալուց։ Իսկ ինչպես հավանաբար արդեն հասկացաք, որակյալ քոնթենթ ստեղծելու հմտություններին կարող եք տիրապետել անցնելով այս դասընթացը։

Վերա Միրզոյան

Հեղինակ՝ Վերա Միրզոյան

Հրապարակվել է ՝ Հուլիս 14, 2020